Մեր մասին



2014 թ. մարտ ամսին ՀՀ Շախմատի Ակադեմիայի հիմնադիր-նախագահ, գրոսմայստեր Ս.Լպուտյանի նախաձեռնությամբ հիմնադրվեց
«Շախմատի ուսումնահետազոտական լաբորատորիան»՝ կրտսեր դպրոցականների հոգեկանի զարգացման վրա ՀՀ հիմնական դպրոցների տարրական օղակում դասավանդվող Շախմատ ուսումնական առարկայի ազդեցության բացահայտման նպատակով: «Շախմատի ուսումնահետազոտական լաբորատորիան» իր գործունեությունը սկսեց Մեդիկոմ ՄՏԴ գիտատարտադրական ընկերությունից ձեռք բերելով «Էգոսկոպ» համալիրը: «Էգոսկոպ» գիտական հետազոտությունների լայն հնարավորություն ընձեռեց՝ ՀՀ-ում հոգեբանության ոլորտում առաջին անգամ կազմակերպելու հոգեբանական օբյեկտիվ վերլուծություններ և թեստավորում:
Հետազոտության անցկացման փուլերը. Նախապատրաստական փուլում «Էգոսկոպ» համալիրից ընտրվել են հետազոտության 5 մեթոդիկաները, թարգմանվել են համապատասխան հրահանգները, առանձնացվել հետազոտական խմբերի 2-4-րդ դասարարաններում սովորող աշակերտների ուսումնական առաջադիմության ցուցանիշները 1-ին փուլում 2014թ. ապրիլ ամսին հետազոտություն է անցկացվել ք. Երևանի թ. 50 դպրոցի 2-4-րդ դասարաններում սովորող ընդհանուր թվաքանակով 40 աշակերտի հետ: 2-րդ փուլում 2014թ. մայիսի 4-8-ը հետազոտական խումբը ՀՀ դպրոցականների շախմատի օլիմպիադայի եզրափակիչ փուլի մասնակիցների հետ մեկնել է ԼՂՀ: Հետազոտություն է անցկացվել ք. Ստեփանակերտի թ. 7 դպրոցի Շախմատ չանցնող և թ. 1 դպրոցի Շախմատ անցնող 2-4-րդ դասարաններում սովորող: 3-րդ փուլում 2014 թ. մայիսի 24-28-ը հետազոտական աշխատանքներ են անցկացվել ք. Երևանի Վահան Տերյանի անվան թիվ 60 հիմնական դպրոցի 2-4-րդ դասարանում սովորող ընդհանուր թվաքանակով 45 աշակերտի հետ: 4-րդ փուլում 2014թ. հունիսի 5-9-ը հետազոտական աշխատանքներ են կազմակերպվել Հանքավանի «Արագած» ճամբարում հանգստացող ընդհանուր թվաքանակով 30 երեխայի հետ: 5-րդ փուլում վերլուծվել, միջինացվել և համեմատվել են հետազոտության արդյունքները:



 

Комментариев нет:

Отправить комментарий